«Նոայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունից հետո (1-3) հետխաղյա ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին.
«Դրական էմոցիաներ չունեմ պարտությունից հետո: Հաշվի մեջ առջրում լինելուց հետո, միգուցե, նրանք փակվեցին, միգուցե, մենք ստիպեցինք նրանց փակվել: Մենք նվերներ մատուցեցինք, որից հետո սպասելի էր, որ մրցակիցը կփակվի ու կխաղա ըստ հաշվի: Չեմ կարող գոհ լինել իմ թիմի հարձակվողական գործողություններից, քանի որ պարտվել ենք: Մենք ունենք համապատասխան խաղացողներ, սակայն ոչ մի մարզիչ դեմ չի լինի նոր համալրումների»,-ասել է Գունկոն:
Մանրամասները՝ տեսանյութում.