Կատալոնական «Բարսելոնան» գտել է վնասվածք ստացած Ժերար Պիկեի փոխարինողին, տեղեկացնում է El Chiringuito-ն:
34-ամյա Էզեկիել Գարայը մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն:
«Վալենսիայի» նախկին պաշտպանն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի և կատալոնական ակումբի ղեկավարների կարծիքով կարող է ժամանակավորապես փոխարինել Ժերար Պիկեին:
Հիշեցնենք, որ Պիկեն «Աթլետիկոյի» դեմ խաղում (1-0) վնասել էր ծնկի խաչաձև կապանները: