«Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը կարիերան կշարունակի Չեմփիոնշիփը ներկայացնող «Բիրմինգեմում»:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թ., իսկ ֆուտբոլիստը թիմում հանդես կգա 35 համարի մարզաշապիկով:
Նախկինում Հալիլովիչը եղել է «Բարսելոնայի» ու «Միլանի» ֆուտբոլիստ, սակայն հիմնական թիմերում ոչ մի հանդիպման չի մասնակցել:
2019/20 մրցաշրջանում «Հերենվենի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է մեկ գոլի ու 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Welcome to #BCFC, ! pic.twitter.com/vvEOIMbq6n
— Birmingham City FC (@BCFC) November 23, 2020