«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն որոշել է փոխել ակումբային գրանցումը։ Daily Express-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ 2021 թվականի ամռանը։
22-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Գերմանական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանալ 40 մլն եվրո։
Ուպամեկանոն Բունդեսլիգայի ընթացիկ խաղաշրջանում անցկացրած 7 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ.: