«Մարսելի» սպորտային տնօրեն Պաբլո Լոնգարիան հայտնել է, որ ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին, տեղեկացնում է RMC Sport-ը:
Նշվում է, որ պորտուգալացուն երկու տարվա պայմանագիր է առաջարկվելու:
Հիշեցնենք, որ Բոաշը 2019-ին էր գլխավորել «Մարսելը»: Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում թիմը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: