Անգլիական «Մանչեսթեր Սիթին» մտադիր էր ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին, տեղեկացնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ միլանյան ակումբը 104 միլիոն եվրո է պահանջել բելգիացի հարձակվողի համար:
Մանչեսթերյան ակումբում կարծել են, որ դա շատ բարձր գին է Լուկակուի համար:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը մասնակցել է 9 հանդիպման և դարձել է նույնքան գոլի հեղինակ: