«Շանհայի» բրազիլացի հարձակվող Հալկը կարիերան կարող է շարունակել MLS-ում, տեղեկացնում է Todo-ն:
«Ինտեր Մայամի» մտադիր է իր կազմում տեսնել 34-ամյա հարձակվողին:
Բեքհեմի ակումբը պատրաստ է Հալկին տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ վճարել:
Հիշեցնենք, որ «Զենիթը» նույնպես հետաքրքրված է փորձառու հարձակվողի ծառայություններով:
Հավելենք, որ Հալկը 2012-2016 թվականներին հանդես է եկել պետերբուրգյան ակումբում: