Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Շիրակ»–«Ուրարտու» հանդիպումը (0-3):
Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Եվգենի Կոբզարը, իսկ արդեն ավելացված ժամանակում ՝ Ջոնել Դեսիրեն խփեց իր թիմի երկրորդ գնդակը:
Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Վիտինիոն երրորդ գնդակն ուղարկեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:
Այսպիսով, «Ուրարտուն» վաստակեց 14 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: