Vbet Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Լոռին» հանդիպեց ԲԿՄԱ-ին (2-2):
Հանդիպման 2-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Պավել Օսիպովը:
45-րդ րոպեին էլ ԲԿՄԱ-ի դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց Ջունիոր Մարինին:
Երկրորդ խաղակեսում ԲԿՄԱ-ն կարողացավ բեկել հանդիպման ընթացքը:
48-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Սերգեյ Մկրտչյանը, ապա րոպեներ անց, փոխարինման դուրս եկած Հայկ Ղևոնդյանը հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Այսպիսով, ԲԿՄԱ-ն դուրս եկավ Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ: