Լոնդոնում ընթացող Nitto ATP Finals մրցաշարի խմբային փուլի կիսաեզրափակիչ խաղերում հաղթանակներ տարան՝ Դոմինիկ Տիմը և Դանիլ Մեդվեդևը:
Ավստրիացին առավելության հասավ Նովակ Ջոկովիչի (7-5; 6-7; 7-6), իսկ ռուս թենիսիստը ՝ Ռաֆայել Նադալի նկատմամբ (3-6; 7-6; 6-3):
Նշենք, որ սա Մեդվեդևի առաջին հաղթանակն էր Ռաֆայել Նադալի նկատմամբ:
Այսպիսով, մրցաշարում հաղթողի կոչման համար այսօր կպայքարեն՝ Դոմինիկ Տիմը և Դանիլ Մեդվեդևը: