«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Պարմայի» դեմ Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում կայացած խաղից հետո (3-0) խոսել է հանդիպման գլխավոր հերոս Հենրիխ Մխիթարյանի մասին։ Հայ կիսապաշտպանը դուբլ էր գրանցել։
«Մխիթարյանը իսկապես խելացի ֆուտբոլիստ է, մեծ պրոֆեսիոնալ։ Նա կարող է տարբեր դիրքեր փակել դաշտում։ Նա կատարյալ վերաբերմունք ունի իր աշխատանքի նկատմամբ։ Այնպես որ ինձ չի զարմացնում, թե ինչ խաղ է ցուցադրում Մխիթարյանը»,-Ֆոնսեկայի խոսքն է մեջբերում «գայլերի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 5 գոլ է խփել։ Հայ կիսապաշտպանը անցած տուրում էլ հեթ-տրիկ էր գրանցել։