Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Պարմայի» դեմ խաղում (3-0) գրանցած դուբլը նվիրել է հայ հերոսներին։
Մխիթարյանը հանդիպումից հետո լուսանկար է հրապարակել Twitter-ում ու հայտնել, որ գոլերը նվիրում է հայ հերոսներին։
«Հայ հերոսների համար»,-գրել է Մխիթարյանը լուսանկարի նկարագրության մեջ։
For Our Armenian Heroes 🇦🇲🙏🏼🇦🇲 #StandingStrong #RomaParma @OfficialASRoma #DajeRoma pic.twitter.com/hHwd6Czc8U
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) November 22, 2020