ԱՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակում «Ֆուլհեմն» ընդունեց «Էվերտոնին» (2-3):
Հանդիպման առաջին րոպեին գոլի հեղինակ դարձավ Դոմինիկ Կալվերտ Լյուինը: 15-րդ րոպեին Բոբի Ռիդը հավասարեցրեց խաղի հաշիվը:
29-րդ Կալվերտ Լյուինը երկրորդ անգամ գրավեց տանտերերի դարպասը: 35-րդ րոպեին Աբդուլա Դոկուրեն երրորդ գնդակն ուղարկեց Ալֆոնսո Արեոլայի դարպասը:
70-րդ րոպեին Լոֆտուս-Չիկը կրճատեց հանդիպման հաշիվը:
Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 16 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: