«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Լա լիգայի 10-րդ տուրի «Աթլետիկոյի» դեմ արտագնա խաղում (0-1) ծնկի վնասվածք էր ստացել ու փոխարինվել։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է իսպանացի պաշտպանի բուժզննման արդյունքները։
Այսպիսով, Պիկեի մոտ հաստատվել է ծնկի կապանների 3-րդ աստիճանի ձգում, ինչպես նաև հետին խաչաձև կապանների մասնակի վնասվածք։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Բացառված չէ, որ Պիկեն վիրահատության կենթարկվի ու բաց կթողնի մինչև 6 ամիս։