Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում այսօր կայացավ 2 հանդիպում։
«Էրեբունին» դժվարին պայքարում կարողացավ առավելության հասնել ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Հանդիպման ելքը վճռվեց 4-րդ քառորդի վերջում։ «Էրեբունին» հաղթեց 101-98 հաշվով։ Խաղում ամենաարդյունավետը ԲԿՄԱ-ից Ջեյվոնթ Մեթյուզն էր՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 5 արդյունավետ փոխանցում:
Օրվա մյուս խաղում մրցում էին «Մեդ Ֆոքսիսն» ու «Սուպերսոնիքսը»։ Տանտերերը վստահ հաղթանակ տարան 103-71 հաշվով։ Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Լիսթր Անտուանն էր՝ վաստակած 29 միավորով: Նա նաև 1 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում։