«Ռոման» Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում 3-0 հաշվով հաղթեց «Պարմային»։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դուբլ ձևակերպեց։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը խփած գոլերի քանակը հասցրեց 5-ի։ Սա նաև նշանակում է, որ 31-ամյա կիսապաշտպանը Ա սերիայի ընթացիկ առաջնությունում ներգրավված է եղել հռոմեական թիմի 9 գոլերում։
Մխիթարյանը բացի 5 խփած գնդակներից, նաև 4 գոլային փոխանցում է կատարել իր խաղընկերներին։