Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Ալաշկերտը» 1:2 հաշվով պարտվել է «Արարատին»:
Այդ խաղում «Արարատի» կազմում իր նորամուտն է նշել 20-ամյա կիսապաշտպան Սերոժ Թիթիզյանը: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: Նա հանդիպման 78-րդ րոպեին փոխարինել է Մորի Կոնեին:
Թիթիզյանն այս տարվա հոկտեմբերի սկզբին է միացել «Արարատին»: Նա ծնվել է 2000 թվականի փետրվարի մեկին Կրասոնդարում, բայց երկու տարեկան հասակում տեղափոխվել է Ֆրանսիա և այնտեղ է զբաղվել ֆուտբոլով: Թիթիզյանը «Մեց» ակումբի սան է և հանդես է եկել այդ ակումբի մինչև 19 տարեկանների թիմում:
«Արարատ-2»-ի կազմում Սերոժ Թիթիզյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 4 խաղ և դարձել է 3 գոլի հեղինակ: