Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը չի հեռանա «Արքայական ակումբից», տեղեկացնում է AS-ը:
Պարբերականի փոխանցմամբ, թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահում է Վարանին և չի ցանկանում հրաժարվել նրա ծառայություններից:
Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հավելենք, որ Վարանի կնքած պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2022 թվականին: