Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Արարատը» 2:1 հաշվով հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ:
«Արարատի» կազմում հաշիվը բացել է սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Այս գոլը Նենադովիչի համար 23-րդն էր Հայաստանի առաջնություններում: Այս ցուցանիշով «Արարատի» հարձակվողը գլխավորեց Հայաստանում գոլ խփած սերբ ֆուտբոլիստների ցուցակը: