Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, տեղեկացնում է Tuttosport-ը:
Golden Boy մրցանակը շնորհվում է 21 տարեկանը չլրացած ֆուտբոլիստներին և այս տարի այն կրելու է Նորվեգիայի հավաքականի հարձակվողի անունը:
Նշենք, որ քվեարկության արդյունքում ավելի շատ ձայներ ստացել է «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին, բայց մասնագետները հաղթանակը շնորհել են Հոլանդին:
🤩 Golden Boy 2020: Erling Haaland! pic.twitter.com/5jgYTxB5n8
— Borussia Dortmund (@BVB) November 21, 2020
Հիշեցնենք, որ Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: