Թեթև քաշային կարգում UFC-ի բացարձակ չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ օկտագոն:
Հոկտեմբերին ռուսաստանցի մարզիկը վստահ հաղթանակ տոնեց Ջասթին Գեթջիի նկատմամբ ու պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը: Մենամարտից հետո 32-ամյա Նուրմագոմեդովը հայտարարեց, որ ավարտում է իր մարզական կարիերան՝ մոր խնդրանքով.
«Դուք հասկանում եք, որ իմ մենամարտերը մեծ գումարների հետ է կապված: Այն նաև մարդկանց շրջանում մեծ հետաքրքրությամբ է առաջացնում: Կարծում եմ, որ այս խոսակցություններն ինձ միշտ կհետապնդեն: Նախկինում էլ էր այսպես. երբ ես կռվում էի, մենամարտից անմիջապես հետո ինձ հարցնում էին՝ իսկ երբ է հաջորդը: Ամեն դեպքում իմ ծրագրերում վերադարձ չկա»,-ասել է Նուրմագոմեդովը: