«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույս է հայտնել, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին իր կարիերան կավարտի կատալոնական ակումբում, տեղեկացնում է Sunday News-ը:
«Ցանկանում եմ, որ Լեոն մնա իր հարազատ ակումբում: Գիտեմ, թե ինչի մասին է մտածում Մեսսին, քանի որ ժամանակին գտնվել եմ նրա դրությունում:
Երկուսս էլ անհավանական երազանքներ և նպատակներ ունենք»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ 33-ամյա Մեսսիին գնելու ցանկություն է հայտնել Գվարդիոլայի գլխավորած ակումբը ՝ «Մանչեսթեր Սիթին»:
Հավելենք, որ արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը: