Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է բաց թողնել Լա լիգայի 10-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ հանդիպումը, տեղեկացնում է Marca-ն:
Նշվում է, որ հարձակվողը վնասվածք էր ստացել «Վալենսիայի» դեմ խաղում (1-4), և չէր հասցրել ապաքինվել հավաքականների հանդիպումների ընթացքում:
Հիշեցնենք, որ Բենզեման մասնակցել է Լա լիգայի 8 հանդիպման և դարձել ՝ 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ «Վիլյառեալի» դեմ խաղը կկայանա վաղը ՝ նոյեմբերի 21-ին: