Չինական «Շանհայի» հարձակվող Հալկը կարող է վերադառնալ «Զենիթ», հաղորդում է A Bola-ն:
Հաղորդվում է, որ «Զենիթի» հետ պայքարի մեջ է նաև «Պորտուն»:
34-ամյա բրազիլացուն ռուսական կողմն առաջարկել է տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ, իսկ «Պորտուն»՝ միայն 1.5 մլն եվրո:
Նաև հաղորդվում է, որ Հալկն անձամբ ցանկանում է վերադառնալ Եվրոպա, իսկ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ-ի դեկտեմբերի 31-ը: