Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Լեո Մեսսիի հաջողության գաղտնիքի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Մեսսին կարող է ցանկացած դիրքից դառնալ գոլի հեղինակ: Նա հետևում է խաղի ընթացքին և ճիշտ պահին գործի է անցնում:
Լեոն անիմաստ ուժեր չի ծախսում, ինչը նրան հնարավորություն է տալիս մնալ լավագույնն աշխարհում»,- ասել է Տեր Շտեգենը:
Հիշեցնենք, որ 33-ամյա արգենտինացին ձմռանը կարող է հայտնվել «Մանչեսթեր Սիթիիում»: