Հայաստանի հավաքականի՝ Հս. Մակեդոնիայի նկատմամբ տոնած հաղթանակից հետո հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը, որը բաց թողեց հանդիպումը, գրառում է կատարել ու հրապարակել ՀՖՖ-ի տեղադրած տեսանյութը.
«Անսահման հպարտ եմ իմ ազգային հավաքականով: Շնորհավորում եմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր նվաճելու համար, տղանե՛ր»,-գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին նվազագույն հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ու դարձել Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի հաղթող:
Cant be more proud of my National Team💪🏼❤️💙🧡 Big congrats Guys for the Promotion to League B & Qualification to the Play-Offs!! #UEFA #NationsLeague #Armenia @OfficialArmFF pic.twitter.com/Q3YAJ9y1n6
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) November 18, 2020