Ֆրանսիական «Նանտի» նախագահ Վալդեմար Կիտան 4 ամսով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից, տեղեկացնում է Lequipe-ը:
Կիտան ՊՍժ-ի դեմ հանդիպման ընթացքում (0-3) վիրավորել է խաղը սպասարկող մրցավարին:
«Դու այնքան կեղտոտ ես, որ դարեր կպահանջվեն քեզ մաքրելու համար: Դու լվացքատան ճիճու ես»,-պարբերականի փոխանցմամբ ասել է «Նանտի» նախագահը:
Հիշեցնենք, որ «Նանտը» Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 11 միավոր և գտնվում է 14-րդ հորիզոնականում: