«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երկու տարով երկարաձգել է պայմանագիրը անգլիական ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գվարդիոլան մանչեսթերյան ակումբում կմնա մինչև 2023 թվականը:
Հիշեցնենք, որ կատալոնացի մարզիչը 2016 թվականին է գլխավորել «Մանչեսթեր Սիթին», որի հետ երկու անգամ ճանաչվել է ԱՊԼ-ի չեմպիոն:
Բացի այդ, Գվարդիոլայի գլխավորած թիմը նվաճել է Անգլիայի գավաթը, Սուպերգավաթը (2 անգամ) և Լիգայի գավաթը (3 անգամ):