Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը կարծում է, որ Չավի Էրնանդեսը պետք է դառնա ակումբի հաջորդ գլխավոր մարզիչը, տեղեկացնում է Reuters-ը:
«Չավին պետք է գլխավորի «Բարսելոնան». դա ժամանակի հարց է: Նա կարող է դառնալ մեր «Ալեքս Ֆերգյուսոնը»:
Իհարկե, մենք պետք է ժամանակ տանք Ռոնալդ Կումանին, ով բավական որակյալ մասնագետ է:
Չավին ընդամենը 40 տարեկան է և նրան հրաշալի մարզչական կարիերա է սպասում»,- ասել է Ֆոնտը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրություններն անցկացվելու են 2021 թվականին: