Չինական «Շանհայի» և Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Արնաուտովիչը ձմռանը կարող է տեղափոխվել Մոսկվայի «Լոկոմոտիվ», հաղորդում է Sport24-ը:
Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմելու է 15 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը ավստրացին «Վեսթ Հեմից» տեղափոխվեց չինական ակումբ:
Չինաստանի ներկայիս առաջնությունում Արնաուտովիչը մասնակցել է 13 հանդիպման և դարձել է 7 գոլի հեղինակ: