Լոնդոնում շարունակվում է թենիսի տղամարդկանց տարվա ամփոփիչ մրցաշարը՝ Nitto ATP Finals-ը։
Լոնդոն-2020 խմբում կայացան 2-րդ տուրի հանդիպումները։ Դոմինիկ Տիմը 2 սեթում առավելության հասավ Ռաֆայել Նադալի նկատմամբ։ Գրանցվեց 7-6(7), 7-6(4) հաշիվը։
Երեկոյան կայացավ խմբի մյուս խաղը։ Ստեֆանոս Ցիցիպասը դժվարին պայքարում 3 սեթում հաղթեց Անդրեյ Ռուբլյովին։ Գրանցվեց 6-1, 4-6, 7-6(6) հաշիվը։ Այս արդյունքից հետո պարզ դարձավ, որ Դոմինիկ Տիմն արդեն նվաճել է կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ Անդրեյ Ռուբլյովը դուրս է մնում հետագա պայքարից։
Խմբի մյուս ուղեգիրը կխաղարկեն Ռաֆայել Նադալն ու Ստեֆանոս Ցիցիպասը։