Յոահիմ Լյովը կարող է հեռանալ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Bild-ի փոխանցմամբ՝ Գերմանական ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է հնարավորությունը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։
Ֆլիկը հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Թեկնածուների թվում է նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Գերմանիայի հավաքականը Ազգերի լիգայում 0-6 հաշվով պարտվել էր Իսպանիայի ընտրանուն։ Այս պարտությունը ամենախոշորն է «բունդեսթիմի» պատմության մեջ։