Սերբիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սերբիայի հավաքականի 3 ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Այսօր երեկոյան Բելգրադում նրանք ընդունելու են Ռուսաստանին։
Երեկ արված թեստավորման արդյունքում կորոնավիրուս է ախտորոշվել ֆիզիոթերապևտի մոտ, ինչպես նաև 3 ֆուտբոլիստի մոտ։ Այդ ֆուտբոլիստներն են Ջորջ Նիկոլիչը, կիսապաշտպաններ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Դարկո Լազովիչը։
Վարակված էր նաև Ալեքսանդր Կոլարովը, որն ավելի վաղ էր լքել հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով։
Սերբիա-Ռուսաստան հանդիպումը կայանալու է այսօր ու սկսվելու է Երևանի ժամանակով 22։45-ին։
Матч шестого тура Лиги наций Сербия – России должен состояться сегодня 18 ноября. Начало встречи запланировано на 22:45 по московскому времени.