«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն դեռևս չի ապաքինվել կորոնավիրուսից։ Բոսնիացի ֆուտբոլիսիտի մոտ վարակը հաստատվել էր նոյեմբերի 6-ին։
ANSA-ի փոխանցմամբ՝ Ջեկոյի հերթական թեստը դարձյալ դրական պատասխան է ցույց տվել։ Դրանից հետո «Ռոմայի» ֆուտբոլիստը ևս մեկ թեստ է հանձնել։
Եթե այս թեստի պատասխանը նույնպես դրական լինի, ապա Ջեկոն բաց կթողնի նոյեմբերի 22-ին կայանալիք «Պարմայի» դեմ խաղը։
Բացասական թեստի դեպքում Ջեկոն պետք է նաև ֆիթնես-թեստ անցնի, որից հետո միայն կարող է վերադառնալ մարզումներին։