Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, Գերմանիայի հավաքականի՝ Իսպանիայից կրած 0-6 հաշվով պարտությունից հետո, Թոմաս Մյուլլերին ու Ժերոմ Բոատենգին կոչ է արել վերադառնալ ազգային հավաքական:
Նախորդ տարվա մարտիս սկսած Մյուլլերը, Բոատենգն ու Հյումելսն այլևս երբեք չեն հրավիրվում հավաքական: Այդ խաղացողները 2014 թ-ին դարձան աշխարհի չեմպիոն, սակայն Լյովը կարծում էր, որ ընտրանին երիտասարդացման կարիք ունի.
«Մարզիչը այլ կարծիք ունի, ես, ցավոք՝ այլ: Այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Մյուլլերն ու Բոատենգը, Եվրոպայի լավագույն ակումբի հետ նվաճել են ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը: Նրանք մեկնարկային կազմի շատ ուժեղ խաղացողներ են:
Այնպիսի խաղերում, ինչպիսին Իսպանիայի դեմ հանդիպումն էր, անհրաժեշտ են փորձառու խաղացողներ, ինչը հենց չէր հերիքում նախորդ խաղում»,-ասել է Շվայնշտայգերը: