ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, թե որ դեպքում ինքն ու Կիլիան Մբապեն կերկարաձգեն պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ:
Բրազիլացին հայտնել է, որ ՊՍԺ-ում կցանկանա տեսնել «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսին, հաղորդում է sport. es-ը: Գոլահարը նաև հայտնել է, որ Ռամոսի գալու պարագայում, Փարիզում կմնա նաև Մբապեն:
Հիշեցնենք, որ երկու հարձակվողի պարագայում էլ պայմանագրերի ժամկետները լրանում են մյուս տարի:
Այսօր նաև տեղեկություն տարածվեց, որ Ռամոսը նախնական համաձայնության է հասել «սերուցքայինների» հետ՝ նոր պայմանագրի կնքման հարցում: