«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը հույս ունի, որ փարիզյան թիմ կտեղափոխվի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը։
Diario Sport-ի տեղեկություններով՝ Նեյմարը խոստացել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, եթե Ռամոսը տեղափոխվի Փարիզ։
«Սերխիո, եթե դու տեղափոխվես ՊՍԺ, ես կերկարաձգեմ պայմանագիրը հաջորդ օրը։ Ինձնից հետո դա կանի նաև Մբապեն։ Եթե դու միանաս ՊՍԺ-ին, մենք մի նվազագույնը 2 եվրագավաթ կհաղթենք»,-ասել է Նեյմարը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՊՍԺ-ն հրաժարվել է Ռամոսին գնելու մտքից։