Ազգերի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն ընդունել է Հս. Մակեդոնիային:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Տարածքային առավելությունը մրցակցի կողմն էր: Մրցակիցը մեկ վտանգավոր հարված կատարեց տուգանայինից. վստահ գործեց Յուրչենկոն: Մեր թիմի կազմում առաջին խաղակեսում զգուշացվեցին Տարոն Ոսկանյանը, Սոլոմոն Ուդոն ու Արշակ Կորյանը:
Մեր թիմը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեց 6 հարված, որից 2-ն էր դիպուկ:
Հավաքականներն իրացրին 2-ական անկյունային:
Զուգահեռ ընթացող խմբի մյուս խաղում, որտեղ մրցում են Վրաստանն ու Էստոնիան, հաշիվը կրկին բացված չէ: