Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Շվեդիայի ընտրանու նկատմամբ: Հյուրերը հաշիվը բացեցին 5-րդ րոպեին, սակայն մինչև ընդմիջման գնալը հյուրերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Ֆրանսիացիների կազմում դուբլի հեղինակ դարձան Օլիվյե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Պավարդն ու Կոմանը:
Խմբի մյուս խաղում Խորվաթիայի հավաքականը սեփական հարկի տակ Պորտուգալիայի: Առաջինը հաշվի մեջ առաջ անցան տանտերերը: 23-րդ րոպեին աչքի ընկավ Կովաչիչը: 52-րդ րոպեին Ռուբեն Դիասը հավասարեցրեց հաշիվը, իսկ 8 րոպե անց Ժոաու Ֆելիքսն առաջ մղեց պորտուգալացիներին: Րոպեներ անց Մաթեո Կովաչիը դառնալով դուբլի հեղինակ հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Դիասը խփելով այս խաղում իր 2-րդ գոլը հաղթանակ պարգևեց պորտուգալացիներին: