Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ 6 անպատասխան գնդակ ուղարկեց Գերմանիայի ընտրանու դարպասը:
Իսպանացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆերան Տորեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մորատան, Ռոդրին ու Օյարզաբալը:
Այս հաղթանակի շնորհիվ Իսպանիայի հավաքականը վաստակեց 11 միավոր և խմբում զբաղեցնելով առաջին տեղը դուրս եկավ A դիվիզիոնի կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ խմբի մյուս հանդիպումը Շվեյցարիայի ու Ուկրաինայի հավաքականների միջև չէր կայացել կորոնավիրուսի պատճառով: