«Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսն իր անունը գրեց արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ:
«Տալերեսի» դեմ խաղի 3-րդ վայրկյանին արգենտինացին խախտեց կանոններն ու զգուշացվեց դեղին քարտով, ինչը ռեկորդ է արգենտինական ֆուտբոլում: Չնայած վաղաժամ այդ խախտմանը, Տևեսըն ավարտեց հանդիպումը, իսկ նրա 2 խաղընկերները հեռացվեցին խաղի ընթացքում, և թիմը, խաղալով 9 հոգով, 0-1 հաշվով պարտվեց:
Նախորդ տուրում Տևեսը կոպիտ էր խաղացել մրցակցի դարպասապահի նկատմամբ. վերջինիս վիրահատություն է սպասվում:
No puede ser esta patada a los TRES SEGUNDOS. pic.twitter.com/l3OC9YBiAo
— Lucas (@vacomotrompada) November 16, 2020