Ռուսաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ազգերի լիգայի 6-րդ տուրի Սերբիայի դեմ խաղին։
Ազգային թիմի մամուլի ծառայությունը Twitter-ի էջում տեղադրել է տեսանյութ, որում հարձակվող Ալեքսանդր Սոբոլյովը յուրօրինակ կերպով է իրացրել 11-մետրանոց հարվածը Մարինատո Գիլյերմեի դարպասին։
«Խաղակոշիկը՝ աջ, գնդակը՝ ձախ։ Յուրահատուկ 11-մետրանոց Սոբոլյովից»,-գրված է տեսանյութի նկարագրությունում։
Бутса – вправо, мяч – влево. Оригинальное исполнение пенальти от Соболева 😆#НашиПарни #СборнаяРоссии pic.twitter.com/ApdfqjhlMq
— Сборная России (@TeamRussia) November 17, 2020