«Պարի Սեն Ժերմենը» չի նախատեսում պայմանագիր կնքել «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Le Parisien-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը կենտրոնացած է բյուջեի օպտիմալացման վրա, քանի որ սպասվում է մոտ 120 միլիոն եվրոյի կորուստ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի ֆինանսական ճգնաժամով։
Այսպիսի պայմաններում ՊՍԺ-ի պլանների մեջ չի մտնում «արքայական» ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագիր կնքելը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան թիմը պատրաստ է 3 տարվա պայմանագիր առաջարկել Ռամոսին՝ տարեկան վճարելով 16,8 միլիոն եվրո աշխատավարձ։