Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրի Շվեյցարիա — Ուկրաինա հանդիպման անցկացումը հարցականի տակ է։
Անդրեյ Շևչենկոյի թիմին ուզում են կարանտին ուղարկել, քանի որ թիմի մի քանի ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հաղորդում է Blick-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին ՈՒԵՖԱ-ն քննարկում է հանդիպման անցկացումը առողջապահական մարմինների հետ։ Ուկրաինայի հավաքականը ցանկանում է մի քանի ժամով հետաձգել խաղը, որպեսզի կարողանա Մ-21 կամ Մ-20 հավաքականի ֆուտբոլիստներին բերել խաղին։
Նոյեմբերի 17-ին դրական էր եղել Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներ Ռուսլան Մալինովսկիի, Սերգեյ Կրիվցովի և Ժունիոր Մորաեսի թեստերի պատասխանները։ Դրական է եղել նաև ֆիզպատրաստության մարզիչ Իվան Բաշտավովի թեստի պատասխանը։