Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիան (UAF) պաշտոնական կայքում տեղեկացրել է, որ Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի Շվեյցարիա — Ուկրաինա հանդիպումն այսօր չի կայանա:
Ուկրաինայի ազգային հավաքականում կորոնավիրուսի բռնկման հետ կապված ՝ Շվեյցարիայի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինայի հավաքականի ամբողջ կազմին մեկուսացնել:
ՈւԵՖԱ-ն դեռևս որոշում չի կայացրել խաղի անցկացման ժամկետի վերաբերյալ:
Նոյեմբերի 17-ին դրական էր եղել Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստներ Ռուսլան Մալինովսկիի, Սերգեյ Կրիվցովի և Ժունիոր Մորաեսի թեստերի պատասխանները։ Դրական է եղել նաև ֆիզպատրաստության մարզիչ Իվան Բաշտավովի թեստի պատասխանը։