Անգլիական «Սանդերլենդի» կիսապաշտպան Գուստավո Պայեն խոսել է ՄՅՈւ-ի նորեկ Էդինսոն Կավանիի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Էդինսոնը այն հարձակվողներից է, ով ամեն վայրկյան միտված է մրցակցի դարպասը: Նրան ընդամենը մեկ հնարավորություն է պետք և նա գոլի հեղինակ կդառնա:
Վստահ եմ ՝ նա շատ կարևոր ֆուտբոլիստ կդառնա ՄՅՈւ-ի համար»,- ասել է Պայեն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի նախկին հարձակվողն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց մանչեսթերյան ակումբ: