ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է եվրոպական Սուպերլիգա ստեղծելու գաղափարը, տեղեկացնում է Marca-ն:
«Սուպերլիգայի մասին խոսք անգամ չի կարող լինել: Դա երկու-երեք ֆուտբոլային ֆունկցիոներների երազանքն է, որը հաշվի չի առնում մյուս ակումբների շահերը:
Սա մի անլուրջ առաջարկ է, որը երբեք իրականություն չի դառնա»,- ասել է Չեֆերինը:
Հիշեցնենք, որ առաջարկվող մրցաշարում պետք է հանդես գան եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումբները (16-18 թիմ) և այն չպետք է ղեկավարվի ՈւԵՖԱ-ի կողմից:
Սուպերլիգան մտադիր են գործարկել 2022 թվականին ՝ ՖԻՖԱ-ի աջակցությամբ: