Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան երկուշաբթի օրը Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկիրը վճռական է տրամադրված անցկացնել Օլիմպիական խաղերը 2021 թվականի ամռանը, հաղորդում է Kyodo-ն:
«Մենք վճռական ենք տրամադրված հաջորդ ամառ հյուրընկալել օլիմպիական և պարալիմպիկ խաղերը, որպեսզի դրանք դառնան վերածննդի խաղեր՝ որպես ապացույց, որ մարդկությունը հաղթահարել է կորոնավիրուսը», – մեջբերում է Սուգային Kyodo-ն:
Բախն ասել է, որ կցանկանում է՝ համաճարակից հետո Տոկիոյի Օլիմպիական խաղերը դառնային «համերաշխության ու միասնության խորհրդանիշ» մարդկության համար:
ՄՕԿ-ի նախագահը Տոկիո էր ժամանել նոյեմբերի 15-ին `քննարկելու հաջորդ տարի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները: ՄՕԿ-ը և Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն մարտի վերջին հայտարարեցին Համաճարակի պատճառով ամառային օլիմպիական խաղերի տեղափոխումը 2021 թվական: Խաղերը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: