ՄՅՈւ-ն մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվերեյլդին, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը ձմռանը պաշտոնական առաջարկով կդիմի «Տոտենհեմին»:
Հիշեցնենք, որ 31-ամյա պաշտպանին գնելու ցանկություն ունի նաև «Միլանը»: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ալդերվերեյլդը մասնակցել է 5 հանդիպման: