Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն հայտնել է, որ չի ցանկանում լքել ակումբը, տեղեկացնում է VTM Nieuws-ը:
«Ես հրաշալի ակումբում եմ խաղում և ցանկություն չունեմ այլ թիմ տեղափոխվել: Ինձ չեն հետաքրքրում բազմատեսակ առաջարկները»,- ասել է Դե Բրույնեն:
Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականին է «Վոլֆսբուրգից» տեղափոխվել Խոսեպ Գվարդիոլայի թիմ: